Ապրիլի սկզբին լուրեր էին պտտվում այն մասին, որ Umi Super-ը կարող է ունենալ կրկնակի տեսախցիկ և անշրջանակ դիզայն: Օրերս որոշ աղբյուրներ հրապարակել են մի շարք թարմ մանրամասներ այդ առաջատար սարքի մասին:
Ըստ աղբյուրի՝ սմարթֆոնը կունենա Super AMOLED էկրան, USB-C-ի հնարավորություն, որի միջոցով կմիացվեն նաև ականջակալները, ինչպես նաև Qualcomm Snapdragon 820 միաբյուրեղ համակարգ և 6 ԳԲ օպերատիվ հիշողություն: Մարտկոցի հզորությունը դեռևս հայտնի չէ, սակայն այն կունենա արագ լիցքավորման տեխնոլոգիա:
Ինչ վերաբերում է գնին, ապա UMi Super-ի գինը կտատանվի 300 դոլարի սահմաններում:
Աղբյուրը՝ Gizmochina