Յուրաքանչյուր ամսվա սկզբին Google-ը տեղեկացնում է Android համակարգի նոր թարմացման մասին: Այս ամիս ընկերությունը թարմացրել է նաև ՕՀ-ի անվտանգության մասին հաշվետվությունը, որն ավելի շատ ինֆորմացիա է տալիս Android համակարգի թերի կողմերի մասին։
Ընկերությունը նաև թարմացրել է համակարգի թերությունների դասակարգումը` հանգամանալից բացատրելով, թե ինչպես են համակարգի տարբեր տեսակի թերություններն ազդում օգտատերերի վրա:
Nexus սարքերի դեպքում գտնվել և շտկվել է 24 թերություն:
Աղբյուրը` Android Insider