Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 5)

ittrend.am-ը սկսում է նոր շարք. մենք ամեն օր կներկայացնենք Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք ittrend.am-ին ամեն օր՝ ներբեռնեք անվճար կամ զեղչված հավելվածները:

 

A+ Signature – The photo annotator

Գինը` անվճար

A+ Signature հավելվածը թույլ է տալիս նշումներ կատարել ցանկացած լուսանկարի վրա:

 

Knots 3D

Գինը` անվճար

Knots հավելվածը թույլ է տալիս մատների օգնությամբ կապել հարյուրավոր հանգույցներ: Հավելվածը լավագույններից է ճանաչվել ավելի քան 75 երկրում:

 

Nickel MasterCard Prepaid Card

Գինը` անվճար

Nickel-ն օգնում է երեխաներին և դեռահասներին հասկանալ` ինչ է գումարը և ինչ արժեք ունի այն:

 

Levitagram

Գինը` անվճար

Լավագույն հավելվածը, որի միջոցով հնարավոր է ստեղծել լեվիտացիոն լուսանկարներ, այսինքն` լուսանկարներ, որոնցում մարդը գտնվում է օդում:

 

Jigsaw Wonder Puppies Puzzles for Kids

Գինը` անվճար

Սա փազլային հավելված է, որի գլխավոր հերոսները շնիկներն են: Այն շատ դուր կգա հատկապես երեխաներին:

 

Impulse GP – Super Bike Racing

Եթե Դուք մոտոցիկլների և արագ երթևեկության սիրահար եք, ապա այս խաղը Ձեզ շատ դուր կգա: Կառավարեք գերարագ ֆուտուրիստական մոտոցիկլը և փորձեք հաղթել մրցաշարերում: