Surface Phone. կառավարեք սմարթֆոնն՝ առանց էկրանին դիպչելու

Microsoft Research-ի հետազոտությունների բաժինը ներկայացրել է իր նոր մշակումը: Խոսքը մի տեխնոլոգիայի մասին է, որը թույլ կտա ղեկավարել սմարթֆոնն՝ առանց դրա էկրանին դիպչելու։ Օգտատերը կարողանա դիտել իրեն անհրաժեշտ կոնտենտը կամ կատարի տարբեր գործողություններ` պարզապես շարժելով մատը էկրանի վերևով: Օրինակ տեսահոլովակ դիտելիս պարզապես շարժելով մատը էկրանի վերևով` մուտք կգործեք տեսահոլովակի մենյու: Եթե բռնել եք սմարթֆոնը մեկ ձեռքով, ապա հավելվածն այդ պահին ցույց կտա միայն այն կոճակները, որոնք հնարավոր է այդ պահին սեղմել բռնած ձեռքով:

Այս ամենից բացի՝ Դուք կկարողանաք նաև նշել տեքստի Ձեզ անհրաժեշտ հատվածը, այնուհետև մի պարզ ժեստով կրկնօրինակել այն և տեղադրել որևէ այլ տեղում:

Այս տեխնոլոգիան դեռևս գտնվում է փորձնական փուլում: Microsoft Research-ի թիմը կցուցադրի այս նորարարությունը Սան Խոսե քաղաքում կայանալիք Human Factors in Computing Systems կոնֆերանսի ժամանակ: