Կանադայի Քուինի համալսարանի գիտնականները ներկայացրել են HoloFlex ճկվող էկրանով սարքը: Android 5.1 ՕՀ-ով աշխատող նորույթը կարող է ցուցադրել 3D նկարներ, որոնք կարելի է դիտել առանց ակնոցի:
Սարքը թույլ է տալիս նաև տեղաշարժել պատկերները` ճկելով էկրանը: Տեսահոլովակում ցուցադրված է, թե ինչպես է հնարավոր խաղալ հայտնի Angry Birds խաղը՝ օգտագործելով էկրանի ճկունությունը:
Դեռևս պետք չէ ակնկալել լուսանկարների բարձր որակ, քանի որ ներկայումս սարքի էկրանի թույլատրելիությունը ընդամենը 160 x 104 պիքսել է:
HoloFlex-ի բոլոր հնարավորությունները կբացահայտվեն մայիսի 9-ին Սան Խոսե քաղաքում կայանալիք կոնֆերանսի ժամանակ:
Աղբյուրը` The Next Web