Մանրամասներ Samsung Galaxy Note 6 Lite-ի մասին

Համացանցում են հայտնվել մանրամասներ Samsung Galaxy Note 6-ի պարզեցված տարբերակի մասին, որը դեռևս պաշտոնապես չի թողարկվել:

Սպասվում է, որ Samsung Galaxy Note 6 Lite-ը կունենա ավելի հասարակ տեխնիկական նկարագիր և կլինի ավելի մատչելի, քան Samsung Galaxy Note 6-ը: Բացի այդ՝ առաջատար ֆաբլետը կունենա 5,8 դյույմանոց էկրան՝ Quad HD (1440 x 2560 պիքսել) թույլատրելիությամբ, 6 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներքին հիշողություն: Մարտկոցը կունենա 4200 մԱժ տարողությամբ մարտկոց և IP68 ստանդարտով պաշտպանություն փոշուց և ջրից:

Աղբյուրը՝ Weibo