Nexbox 809VI կախազարդ-համակարգիչն ունի 8 միջուկային պրոցեսոր

Ներկայացվել է Nexbox 809VI մինի-համակարգիչը, որն աշխատում է Rockchip RK3368 չիպով: Այն հագեցած է 28 նանոմետրային տեխնոլոգիայով և ունի ARM Cortex-A53 միջուկներ՝ 64 բիտանի կառուցվածքով և մինչև 1,5 ԳՀց տակտային հաճախականությամբ: Գրաֆիկական պրոցեսորը թույլ է տալիս անել 4K վիդեոներ՝ վայրկյանում 60 կադր արագությամբ:

Կախազարդի տեսք ունեցող այս համակարգիչն ունի 2 ԳԲ օպերատիվ և 8 ԳԲ ներքին հիշողություն: Նախատեսված են Wi-Fi 802.11b/g/n (2,4 ԳՀց) և Bluetooth 4.0 անլար կապի ադապտերներ:

բրիլօկ2

Հեռուստացույցին կամ համակարգչի էկրանին միանալու համար օգտագործվում է HDMI 2.0-ը: Կան երկու USB 2.0 պորտեր, ինչպես նաև Micro-USB, որը նախատեսված է լիցքավորման համար:

Մինի-համակարգչում օգտագործվում է Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգը: Վաճառքի մեկնարկի և արժեքի մասին առայժմ տեղեկություն չկա:

Աղբյուրը՝ CNXSoft