Motorola պատրաստվում է նոր սմարթֆոն թողարկել, որը հավանաբար շուկա կմտնի որպես նոր սերնդի Moto X մոդել:
Ենթադրվում է, որ Motorola-ն նախատեսում է զարգացնել սմարթֆոնները նոութբուքների վերափոխելու իր գաղափարը: Հիշեցնենք, որ դեռ 2011 թ.-ին ընկերությունը ներկայացրել էր Lapdock 100 աքսեսուարը, որը թույլ էր տալիս օգտագործել բջջային սարքը որրպես «ուղեղի կենտրոն»: Սակայն այն այդքան էլ մեծ պահանջարկ չվայելեց շուկայում և մոռացվեց ժամանակի ընթացքում:
Ժամանակակից սմարթֆոնների հզորությունը բավականացնում է, որպեսզի դրանք օգտագործվեն որպես անձնական համակարգիչներ: Այդ պատճառով այժմ արդարացված է ընկերության՝ ընդլայնված հնարավորություններով, նոութբուքին փոխարինող սմարթֆոնի թողարկման որոշումը: Motorola-ն այս լուրը դեռ չի մեկնաբանում:
Աղբյուրը՝ phonearena.com