Անվճար կամ զեղչված iOS հավելվածներ (մայիսի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Jungle Jam – Child Friendly!

Գինը` անվճար

Նվագեք քսիլոֆոնի վրա և բացահայտեք ջունգլիների բնակիչներին: Խաղում չկան սեղմակներ, մենյու և գովազդ. ամեն ինչ պարզ է, ինտերակտիվ և ուսուցողական:

 

Dr. Panda’s Toy Cars

Գինը` անվճար

Այս խաղը 55 երկրներում ճանաչվել է երեխաների համար նախատեսված լավագույն հավելվածը: Բացահայտեք չորս մեծ քաղաքները և վարեք ավելի քան 20 տեսակի ավտոմեքենաներ, բեռնատարներ և նավակներ: Խաղը զարգացնում է երեխաների երևակայությունը:

 

Diced – A Simple Puzzle Dice Game

Գինը` անվճար

Տեղադրեք զառերը խաղատախտակի վրա,  կազմեք տարբեր կոմբինացիաներ և վաստակեք միավորներ:

 

Preset

Գինը` անվճար

Խմբագրեք Ձեր լուսանկարները՝ օգտագործելով 27 ֆիլտրերը ու ստեղծեք նորերը: Ստացված արդյունքներով կիսվեք տարբեր սոցիալական ցանցերում և այլ հավելվածներում: