Ինչո՞ւ ամերիկյան կորպորացիան գնեց հայկական Sourcio-ի աութսորսինգ ստորաբաժանումը

Հայկական Սորսիո ընկերության 35 հայ մասնագետներ համալրում ենԱ ՄՆ-ում հիմնադրված, տեղեկատվական տեխնոլոգիաների ծրագրային ապահովման առաջատար HelpSystems ընկերության մեծ թիմը, որը գործունեություն է ծավալում աշխարհի 19 գրասենյակներում:

ՀելփՍիսթեմսը կշարունակի իր ներդրումները Հայաստանում և կավելացնի հայաստանյան գրասենյակի անձնակազմի թվաքանակը՝ միաժամանակ պահպանելով Սորսիոյի բարձր էներգիայի և աշխատանքային-ընկերական մշակույթի ավանդույթները: Հայաստանյան թիմը կենտրոնանալու է ՀելփՍիսթեմսի առաջատար պրոդուկտների բարելավման վրա: 

Աշխարհի ավելի քան 9000 կազմակերպություններ վստահում են ՀելփՍիսթեմսին՝ համակարգերի ու ցանցերի կառավարման ավտոմատացման հարցում: Իսկ Սորսիոն ծրագրավորման խորհրդատվական ընկերություն է՝ հիմնված 2005 թվականին, որը մեծ համբավ է ձեռք բերել ոչ միայն տեղական այլև միջազգային շուկայում՝ տրամադրելով բարձրարժեք և բարձրորակ ծառայություններ մեծ ընկերություններին: Սորսիոն մասնակցել է մի շարք հաջողակ ստարտափների հիմնադրմանը: Այն ստեղծել է բարձր վարձատրվող աշխատատեղեր և նպաստել միջազգային ներդրումների աճին Հայաստանում: Այսուհետ այն կկոչվի ՀելփՍիսթեմս Արմենիա:

«Տարիներ շարունակ մենք շատ տպավորված ենք եղել Սորսիոյի թիմով և անհամբեր սպասում ենք ողջունելու նրանց մեր ընտանիքում» — ասել է ՀելփՍիսթեմս ընկերության գլխավոր տնօրեն Քրիս Հեյմը: «Տաղանդը և փորձառությունը թույլ են տալիս մեզ ավելի շատ բավարարել մեր հաճախորդների կարիքները: Սորսիոյում մշակույթը հիանալի է, և մենք միասին կաշխատենք այն էլ ավելի բարելավելու ուղղությամբ»,-նշել է նա:

«Այս ձեռքբերումը ՀելփՍիսթեմսի` նորամուծություններին նվիրվածության, շուկայում լավագույն պրոդուկտների մատակարարման և Երևանի գրասենյակի տաղանդավոր մարդկանց՝ այդ ճանապարհին ունեցած դերի վառ ապացույցն է»,-նշել է ՀելփՍիսթեմս Արմեինա ընկերության տնօրեն Պավել Սնխչյանը: