Տիրոջ հրահանգները կատարող, արհեստական ինտելեկտ ունեցող սարքը հորինվել է դեռևս տասնամյակներ առաջ, սակայն միայն վերջերս է իրականություն դարձել: Նման սարք ստեղծելու փորձ արել է Amazon-ը, իսկ հիմա ուժերն է փորձում Google-ը:
Ընկերության ինժեներների մի խումբ աշխատում է մի սարքի վրա, որի կոդային անվանումն է Chirp: Այն ներառում է որոնման և ձայնային օգնականի ֆունկցիաները: Դատելով ամեն ինչից՝ խոսքը գնում է Google Now տեխնոլոգիայի մասին:
Սարքը նախատեսվում է թողարկել տարեվերջին, այդ պատճառով էլ այն չի ներկայացվի Google I/O միջոցառմանը։
Աղբյուրը՝ Re/code