Oculus-ը հայտարարել է, որ արդեն 1 մլն մարդ օգտվում է ընկերության վիրտուալ իրականության տեխնոլոգիայից: Այդ տեխնոլոգիան հիմնականում կիրառվում է Samsung Gear VR սարքերում։
Հիշեցնենք, որ կորեական հսկայի գլխակալները վաճառվում են 2014թ.-ի վերջերից: Oculus-ը պարծենում է, որ այսօրվա դրությամբ, ծրագրավորողները ստեղծել են ավելի քան 250 հավելված VR սարքերի համար: Օգտատերերի 10-ից 7-ը սարքի միջոցով նայում են վիդեոներ, այլ ոչ թե խաղեր խաղում:
Ինչպես նաև ընկերությունը ներկայացրել է մի քանի նոր նախագիծ, որոնք պետք է հասանելի դառնան օգտատերերի համար մոտակա ժամանակներս: Դրանց թվում են Nomads վավերագրական ֆիլմը, Discovery VR արտադրողի Deadliest Catch սերիալը, Facebook 360 Photos հավելվածը և այլն:
Աղբյուրը՝ Oculus