Google Translate-ի նոր թարմացումը հնարավորություն է տալիս թարգմանություն կատարել առանց հավելվածներից դուրս գալու:
Այս հնարավորությունից օգտվելու համար պետք է կարգավորումներում ակտիվացնել «վայրկենական» թարգմանությունները կամ թարմացման ներբեռնման ժամանակ տալ նոր ֆունկցիայի օգտագործման համաձայնությունը։
Դրանից հետո պետք է նշել տեքստն ամբողջությամբ կամ մասնակի՝ օգտագործելով համակարգային մենյուն, և մի քանի վայրկյանից կհայտնվի Google Translate-ի նշանը: Դրա վրա սեղմելու դեպքում կբացվի թարգմանչի պատուհանը:
Այս ֆունկցիան աշխատում է iOS և Android սմարթֆոնների ու պլանշետների բոլոր հնարավոր հավելվածներում և խաղերում: Պաշտոնական թողարկումը դեռ հասանելի չէ Google Play-ում, սակայն բոլոր ցանկացողները կարող են ներբեռնել աշխատունակ apk ֆայլն արդեն հիմա:
Բացի այդ՝ Google Translate-ի նոր տարբերակում բարելավվել է Word Lens ֆունկցիան՝ թարգմանություն Android սարքի տեսախցիկի միջոցով, որն այժմ հնարավորություն է տալիս վայրկենական թարգմանություն կատարել չինարենից:
Ծրագրավորողները անտարբերության չեն մատնել նաև iOS սարքերի օգտատերերին: Այս հարթակի Google պաշտոնական թարգմանիչը ստացել է օֆլայն թարգմանության և համապատասխան լեզվային փաթեթների ներբեռնման հնարավորություն։
Աղբյուրը՝ LifeHacker