Samsung-ը ներկայացրել է ոճային Charm ֆիտնես թրեքերը

Charm ֆիտնես թրեքերը տարբերվում է իր նորաոճ և շքեղ տեսքով: Սարքը չունի էկրան, ինչի պատճառով շատ նման է Xiaomi Mi Band 1 (1s) թրեքերին:

charm.@750

Այն հասանելի է երեք գույներով՝ ոսկեգույն, սև, վարդագույն: Թևնոցն օգտագործելու համար անհրաժեշտ է այն սինխրոնիզացնել սմարթֆոնի Charm by Samsung հավելվածի հետ, բացի այդ՝ ֆիտնես-թրեքերը կարող է նաև աշխատել S Health-ով: Ինչպես Mi Band-ը, Charm-ն ունի ներքին հիշողություն և LED լույսով ծանուցում է զանգերի, հաղորդագրությունների մասին։

Այսպիսով, Mi Band-ի նախկին օգտատերերը կկորողնանան ամենայն վստահությամբ հայտարարել, որ  Charm-ը Mi Band-ի կրկնօրինակն է, բացառությամբ թրեքերի խորանարդաձև ոճի:

Charm-ն ունի 17 մԱժ մարտկոց, ինչն ապահովում է թրեքերի աշխատանքը մինչև 14 օր:

Վաճառքը մեկնարկել է առայժմ սահմանափակ թվով երկրներում, այդ թվում Ռուսաստանում, որտեղ արժե 2490 ռուբլի:

Աղբյուրը՝ Android Insider