Google ընկերությունը ներկայացրել է հատուկ սարք, որն օգտագործվում է արվեստի գլուխգործոցների թվայնացման համար: Art Camera-ն հատուկ մշակված է թանգարաններում հատուկ թույտվությամբ նկարահանումներ անելու համար:
Ռոբոտացված տեսախցիկը ավտոմատ տեղափոխում է օբյեկտիվը հատվածից հատված՝ կատարելով հարյուրավոր մանրակրկիտ նկարներ: Նկարահանման ավարտից հետո տեսախցիկն ավտոմատ կերպով հավաքում է բոլոր արված նկարները մեկ մեծ լուսանկարում:
Google-ի մշակույթի ակադեմիայի կայքում արդեն հրապարակվել են առաջին հազարավոր գիգապիքսելանոց նկարները, որոնք ներկայացնում են համաշխարհային գեղանկարչության գլուխգործոցները:
Աղբյուրը՝ Google բլոգ