«Նյու Թեքնոլոջի Էդուքեյշն Ֆոնդ» բարեգործական հիմնադրամը Climate KIC-ի ClimateLaunchpad ծրագրի հետ համատեղ մեկնարկում է ClimateLaunchpad Հայաստան 2016 Ստարտափ բիզնես գաղափարների մրցույթը:
ClimateLaunchpad-ը մաքուր տեխնոլոգիաների ոլորտում բիզնես գաղափարների ամենամեծ մրցույթն է, որին մասնակցում են 29 երկրներ: Այն օգնում է ամենախոստումնալից ստարտափներին հասցնել իրենց գաղափարները/ նորարարությունները հաջորդ փուլ:
Բիզնես գաղափարների մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարափները կստանան €10 000, €5000 և €2500 մրցանակներ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2016 թվականի հուլիսի 27-ը: Միջոցառումը կմեկնարկի երկօրյա բիզնես ճամբարով, որտեղ ստարտափներին կաջակցեն Հայաստանի և Եվրոպայի առաջատար մենթորները: Այնուհետև եզրափակիչ փուլին ընդառաջ կկազմակերպվեն մենթորային դասընթացներ: Եզրափակչում ընտրված 3 լավագույն թիմերին, բացի դրամական մրցանակից, հնարավորություն կտրվի մասնակցելու եվրոպական եզրափակիչ փուլին: