Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի շրջանակում հայտարարում է աքսելերացիոն ծրագիր (տեխնոլոգիական բիզնեսի խթանում) տեղական ՏՏ մասնագետների, ճարտարագետների և ուսանողների համար:
Ծրագիրը խրախուսում է ՏՏ և ճարտարագիտական նոր արտադրանքի զարգացումը՝ աջակցելով տեղական ծրագրային ապահովում մշակող ձեռներեցներին, ճարտարագետներին, սթարթափներին, ՏՏ մասնագետներին և ուսանողներին: Ծրագրի մասնակիցներին հասանելի կլինեն հետևյալ ծառայությունները՝ մենթորինգ, մարքեթինգ, պլանավորում, ծրագրի կենսունակության ուսումնասիրություն կամ բիզնես մոդելի ձևավորում, ֆինանսական և իրավական աջակցություն, ինչպես նաև աքսելերացված տեխնոլոգիաների և արտադրանքի մշակման գործողություններ. նախանմուշի պատրաստում, և փորձարկում:
Աքսելերացիոն ժամանակահատվածի համար թիմերին կտրամադրվի 2-4 աշխատանքային տեղ՝ ապահովված համակարգչային տեխնիկայով և ինտերնետով:
Մասնակցելու համար պետք է մինչև հունիսի 10-ը ուղարկել ուղեկցող (հետաքրքրության) նամակ, թիմի անդամների ինքնակենսագրականները և գաղափարի հակիրճ նկարագրությունը [email protected] էլ. հասցեին:
Ծրագիրը կմեկնարկի հունիսի 20-ին ու կտևի 3 ամիս:
Հիշեցնենք, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բացումը տեղի կունենա հուլիսին: Կենտրոնիի բացման առիթով ittrend.am-ի հարզացրույցը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ կարդացեք այստեղ: