Սենսացիոն SoftBank Pepper ռոբոտը կսկսի աշխատել Android օպերացիոն համակարգով: Ավելի կոնկրետ՝ սարքի ներսում գտնվող պլանշետը կաշխատի Android-ով, ինչը թույլ կտա Pepper-ի էկոհամակարգին գրավել ծրագրավորողներին: Մասնավորապես, վերջիններս արդեն ստացել են հասանելիություն Pepper SDK for Android Studio-ին: Ինչպես նաև SoftBank-ը մտադիր է հաջորդ ամիս թողարկել ծրագրավորողների համար նախատեսված հատուկ տարբերակ:
Չնայած ռոբոտն արդեն վաճառվել է ավելի քան 10000 օրինակով, Pepper-ից արտադրողները դեռ եկամուտ չեն ստացել: Իսկ խնդիրը հիմնականում փակ հարթակն էր, որը չի գրավում ծրագրավորողներին: Բաց հարթակ հանդիսացող Android-ը կարող է լուծել այս խնդիրը: