Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը հարցազրույց է տվել, որի ժամանակ խոստովանել է ԱՄՆ տարածքից դուրս iPhone-ի թանկ գնի մասին: Նա բացատրել է նաև, թե ինչու է Հնդկաստանում սմարթֆոնը 31 տոկոսով թանկ, քան ԱՄՆ-ում:
Ըստ վերջերս հրապարակված տվյալների՝ ամենաթանկ iPhone-ը վաճառվում է Բրազիլիայում, որտեղ ԱՄՆ դոլարի տեղական փոխարժեքով սմարթֆոնն արժե 931 դոլար՝ 1,5 անգամ թանկ, քան ԱՄՆ-ում: Իսկ ամենաէժանը սմարթֆոնի հայրենիքում է՝ ԱՄՆ-ում, 598 դոլար:
Հնդկաստանն այն երկրներից է, որտեղ iPhone-ն ամենաթանկն արժե՝ 784 դոլար: Ավելին՝ տեղական շուկայում դրա ոչ բոլոր ֆունկցիաներն ու ծառայություններն են հասանելի:
Թիմ Քուքը խոստացել է միջոցներ ձեռնարկել, որոնք ժամանակի ընթացքում թույլ կտան հնարավորինս իջեցնել սմարթֆոնի գինը։
Աղբյուրը՝ Business Insider