Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 25)

ittrend.am-ը շարունակում է  ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Tiggly Story Maker

Գինը` անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք հեշտությամբ տեսանյութեր ստեղծել` նախապես ընտրելով պատկերներն ու տեքստերը:

 

Drink Water Reminder PRO

Գինը` անվճար

Այս հավելվածը կհուշի` ինչ քանակությամբ ջուր խմել օրական: Մուտքագրեք Ձեր ֆիզիկական տվյալները, և հավելվածը կկատարի հաշվարկները:

 

Burpquake: The World’s Loudest Burping Animals

Գինը` անվճար

Այս հավելվածի միջոցով կարող եք ստեղծել տարբեր կենդանիների ձայներից բաղկացած սիմֆոնիա:

 

Real Metronome Free

Գինը` անվճար

Այս հավելվածը կփոխարինի մետրոնոմին և կօգնի երաժշտական պարապմունքների ժամանակ:

 

Mushroom Identification Guide

Գինը` անվճար

Սա սնկերի գունազարդ հանրագիտարան է: Հավելվածն ունի նաև քարտեզ, որտեղ ցուցադրված են, թե սնկի տեսակները աշխարհի որ մասերում են աճում: