Լավագույն հավելվածները` լուսանկարներ խմբագրելու համար

ittrend.am-ը շարունակում է ամեն ուրբաթ ներկայացնել տարբեր ֆունկցիոնալությամբ լավագույն հավելվածները

Bonfire Photo Editor Pro (Android)

Գինը` անվճար, հավելյալ վճարովի ծառայություններ

Հավելվածն ունի պարզ և հեշտ կիրառելի ինտերֆեյս, ավելի քան 110 ֆիլտրներ և էֆեկտներ, հնարավոր է փոփոխել լուսանկարի լուսավորվածությունը, մեծացնել կամ փոքրացնել ցանկացած հատված և այլն: Այն թույլ է տալիս խմբագրման ընթացքում համեմատել արված փոփոխությունները սկզբնական տարբերակի հետ և կիսվել ստացված արդյունով Instagram սոցիալական կայքում:

 

VSCO (iOS և Android)

Գինը` անվճար, հավելյալ վճարովի ծառայություններ

Հավելվածը թույլէ տալիս կապ հաստատել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող լուսանկարչության սիրահարների հետ և շփվել նրանց հետ, ինչպես նաև կիսվել սեփական ստեղծագործություններով: VSCO-ն ունի լուսանկարների խմբագրման համար անհրաժեշտ բոլոր գործիքները` ֆիլտրներ, լուսավորության կարգավորիչներ և այլն:

 

https://www.youtube.com/watch?v=X3xQ_VeqqQo 

 

TouchRetouch (iOS և Android)

Գինը` 1.99 ԱՄՆ դոլար (iOS տարբերակ), 1.86 ԱՄՆ դոլար (Android տարբերակ)

Այս հավելվածի հիմնական նպատակը լուսանկաներից անցանկալի հատվածներ հեռացնելն է: Դուք կարող եք ընդամենը մեկ հպումով հեռացնել լուսանկարի այն հատվածը, որը Ձեզ դուր չի գալիս կամ ավելորդ է երևում, իսկ հավելվածը կլրացնի հեռացված մասը մոտակա գույներին համակապատասխան պիքսելներով:

 

 

Snapseed (iOS և Android)

Գինը` անվճար

Սա, թերևս, ամենահայտնի և պահանջված ֆոտոխմբագիրներից մեկն է: Երբ այս հավելվածը գնվեց Google-ի կողմից և դարձավ անվճար, ավելի հայտնի դարձավ: Այն ունի շատ հարմար ինտերֆեյս`պարզ և հասկանալի, հարուստ է բազմաթիվ ֆունկցիաներով և շատ արագ է աշխատում:

Այն ունի մի շարք գործիքներ, որոնք առանձնացնում են հավելվածը մրցակիցներից: Օրինակ` Automatic ռեժիմը, որի դեպքում հավելվածն է որոշում, թե ինչն է հարկավոր փոխել լուսանկարում: Select Adjust` այս ռեժիմում օգտատիրոջը հնարավորություն է տրվում փոխել լուսանկարի գունային գամման դրա տարբեր հատվածներում: Հավելվածի միջոցով հնարավոր է նաև լուսանկարներին տալ սև ու սպիտակ, ռետրո, վինտաժ և ևս մի քանի այլ ոճային լուծումներ:

 

Photo Editor by Aviary (iOS և Android)

Գինը` անվճար, կան հավելյալ վճարովի ծառայություններ

Այս հավելվածը նույնպես ունի լուսանկարների խմբագրման ավտոմատ համակարգ, սակայն այն թույլ է տալիս նաև խմբագրել դրանք ինքնուրույն: Դուք կարող եք փոխել նկարի ցանկացած հատվածի գույնը, լուսավորությունը և այլն, ինչպես նաև ավելացնել սթիքերներ, տարբեր ֆիլտրներ, ուղղել «կարմիր» աչքերը: Հավելվածը շատ հեշտ կիրառելի է` համեմատած այլ հավելվածների հետ:

 

 

PicsArt (iOS, Android և Windows Store)

Գինը` անվճար, հավելյալ վճարովի ծառայություններ

Թերևս, ամենհայտնի հայկական ստարտափներից մեկը, որը ստացել է բազմաթիվ մրցանակներ և ներդրումներ: Այն նախատեսված է լուսանկարներից իսկական արվեստի գործեր ստեղծելու համար: Ունի ավելի քան 75 մլն ակտիվ օգտատեր և ներբեռնվել է 300 մլն անգամ:

Այստեղ կան հարյուրավոր գործիքներ լուսանկարները խմբագրելու համար` ֆիլտրներ, տեքստային գրառումներ ավելացնելու հնարավորություն, կոլաժներ պատրաստելու գործիքներ և այլն: Հավելվածում անցկացվում են նաև շաբաթական մրցույթներ:

 

 

Sktchy (iOS)

Գինը` անվճար

Թեև այս հավելվածը հասանելի է միայն iPhone օգտագործողների համար, սակայն առաջարկում է լուսանկարների խմբագրման մի յուրահատուկ եղանակ: Sktchy-ն իր շուրջ է հավաքում ախարհի տարբեր անկյունների նկարիչների, ովքեր կխմբագրեն Ձեր լուսանկարը` դարձնելով այն իսկական արվեստի գործ:

https://www.youtube.com/watch?v=MyA44LtnLoE