Seedstars մրցույթի դիմումների ընդունումը շարունակվում է. գլխավոր մրցանակը 500,000$ է

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը Seedstars World-ի հետ համատեղ հայտարարում է տեղական փուլի մասնակցության հայտերի-ընդունում։ Seedstars World-ը սթարթափերի բացառիկ մրցույթ է զարգացող շուկաների և արագ զարգացող ձեռնարկատիրական էկոհամակարգերի համար:

Լավագույն 10 ստարտափերը կմասնակցեն Seedstars Երևան սթարթափերի տեղական փուլին, որը տեղի կունենա 2016 թ. հունիսի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում: Մրցույթի հաղթողը հնարավորություն կստանա ներկայացնելու իր պրոդուկտը Շվեցիարիայում կայանալիք Seedstars համաշխարհային մրցույթին: Համաշխարհային մրցույթի հաղթողը կստանա մինչև 500,000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում: Տարածաշրջանային հաղթողները կստանան տարբեր մրցանակներ՝ այդ թվում մենթորների, հաջողակ ձեռներեցների և այլ ներդրողների կողմից խորհրդատվություն, աքսելերացիայի ծրագրերում մասնակցություն և այլ ծառայություններ:

Նախորդ տարիների տեղական փուլի հաղթող թիմերի համար միջազգային փուլը կարևոր նշանակություն է ունեցել իրենց պրոդուկտի առաջխաղացման համար։ 2015թ․ի հաղթող SoloLearn ընկերությունը ընդգրկվել է լավագույն տասնյակում և գրավել բազմաթիվ ներդրողների ուշադրությունը, ինչից հետո թիմը կարողացավ ներգրավել մեծ ներդրումներ, իսկ ներկայումս ունի 3 միլլիոնից ավել օգտատերեր։

Seedstars Երևան սթարթափերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հունիսի 19-ը լրացնել դիմում-հայտ` մուտքագրելով ssw_yerevan_2016 կոդը։

Իսկ թե ովքեր կկարողանան մասնակցել «SeedStars Երևան» մրցույթին, կարդացեք այստեղ: