SMARTOLOGY Digital Marketing Academy-ն սկսում է դասընթացներ, որոնց մասնակցելու համար կարող են դիմել ուսանողները, ոլորտում աշխատող մասնագետները և մեծ ու փոքր բիզնեսի ներկայացուցիչները:
- Digital Marketing-ի ներածություն
- Դիսփլեյ կամ բաներային գովազդ
- Դիսփլեյ կամ բաներային գովազդը Հայաստանում
- Սոցիալ Մեդիա Մարքեթինգ
- Վեբ վերլուծություն
- Ենթատեքստային գովազդ
- Որոնողական օպտիմիզացիա/SEO
- Ցանցային անվտանգություն
- Համակցված Digital արշավներ
Դասընթացն առանձնահատուկ է նրանով, որ թույլ կտա գիտելիքները փորձել պրակտիկայում, ներգրավվել գործընկեր Digital Marketing ընկերությունների (NUR Digital, IP Marketing և այլն) իրական նախագծերում:
Դասընթացավարներն են հայկական Digital Marketing-ի ոլորտում առաջատար պրակտիկ մասնագետներ, ովքեր ունեն 5 և ավել տարվա պրակտիկ աշխատանքային փորձ և հաջողությամբ իրականացված նախագծեր։ Իրենց հմտություններով կկիսվեն IP Marketing ընկերության հիմնադիր Արսեն Սուլթանյանը, IP Marketing ընկերության տնօրեն Մարիամ Արշակյանը, NUR Digital ընկերության տնօրեն Արտակ Հարությունյանը և այլք:
Ավարտողները հանձնելու են քննություն և հավաստագիրը ստանալու են բացառապես դրական ցուցանիշների դեպքում։ Ըստ մատուցվող նյութերի ծավալի և դրված խնդիրների իրականացման` դասընթացները բաժանվում են երկու փուլի՝ Basic և Advanced: Ուսանողներին ու հայրենադարձներին (վերջին 2 տարվա ընթացքում) կտրամադրվի 30% զեղչ։ Դասընթացի ընթացքում յուրաքանչյուր ուսանող մշակելու և ներկայացնելու է իրական կամ մտացածին բիզնեսն առաջխաղացնելու պլան-պրեզենտացիա:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը: Այլ մանրամասների համար այցելեք այստեղ: