ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ՏՀՏ և ԲՏ ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով, հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել 2016թ. ամառային զորակոչի ժամանակ զորակոչի ենթակա և ՏՀՏ և ԲՏ ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ և համապատասխան խնդիրներ լուծելու պրակտիկ հմտություններ ունեցող զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով. ծրագրավորում, ցանցային ադմինիստրատոր, ցանցեր, կիբերանվտանգություն:

Պահանջվող հմտություններին ծանոթացեք այստեղ:

Մրցույթում հաղթած զորակոչիկներն ժամկետային զինվորական ծառայության կնշանակվեն ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության հատուկ ստորաբաժանումներում։

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև ս.թ. հունիսի 10-ը կարող են ուղարկել իրենց տվյալները (անձնագիր, կրթությունը հավաստող փաստաթուղթ, ինքնակենսագրություն, մասնագիտացված կազմակերպության միջնորդություն և, առկայության դեպքում, մասնագիտական հավաստագրերի պատճեն) [email protected] էլ. հասցեով: