Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (մայիսի 31)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Youda Survivor HD (Full)

Գինը` անվճար

Փորձեք ողջ մնալ անծանոթ կղզում և գտնել տուն վերադառնալու ճանապարհը: Խաղի ավելի քան 80 բազմազան աշխարհներում պետք է հաղթեք կղզի ներխուժած ծովահեններին:

 

The Lonely Beast 123

Գինը` անվճար

Այս հավելվածը սովորեցնում է երեխաներին հաշվել: Խաղի հերոսը միայնակ հրեշ է, որը շատ է սիրում շրջապատում ամեն ինչ հաշվել` սկսած ծաղիկներից մինչև ձկնիկներ:

 

Wo.Audio – Relax,Sleep,Hypnosis

Գինը` անվճար

Այս հավելվածը կօգնի հանգստանալ և լիցքաթափվել: Այն պարունակում է տարբեր մեղեդիներ, ինչպես նաև հնարավորություն է տալիս ստեղծագործել` համադրելով տարբեր ձայները:

 

Tie Right

Գինը` անվճար

Ինչպես ասել է Օսկար Ուայլդը, լավ կապված փողկապն առաջին լուրջ քայլն է կյանքում: Այս հավելվածը քայլ առ քայլ կսովորեցնի փողկապ կապելու 6 ամենահայտնի ձևերը:

 

BeFunky – Photo Editor & Collage Maker

Գինը` անվճար

Լուսանկարների խմբագրման համար նախատեսված հավելվածների բազմազանության մեջ BeFunky-ն առանձնանում է խմբագրական գործիքների բազմազանությամբ: Այն ունի տարբեր էֆեկտներ, ֆիլտրեր, սթիքերներ, գրառումներ անելու համար նախատեսված տարբեր տառաչափեր, ինչպես նաև ստացված արդյունքներով տարբեր սոցիալական ցանցերում կիսվելու հնարավորություն: