Intel-ը ներկայացրել է 10 միջուկային պրոցեսոր խաղերի համար

Intel ընկերությունը Computex ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է Extreme Edition պրոցեսորների թարմացված մոդելները: Չիպերից ամենատպավորիչը Core i7–6950X-ն է, որն ունի 10 միջուկ, 3 ԳՀց հաճախականություն, 25 ՄԲ քեշ, իսկ գինը 1723 դոլար է: Այն ունակ է միաժամանակ ապահովել 20 հոսք և անհրաժեշտության դեպքում արագանալ մինչև 3,5 ԳՀց:

Ընկերությունը բավականին հետաքրքիր սցենարով բացատրել է, թե ինչի համար է անհրաժեշտ նման հզոր չիպը: Այսպես, եթե ցանկանում եք 4K թույլատրելիությամբ խաղ խաղալ, միաժամանակ սկավառակի վրա սքրինքաստ ձայնագրել ու ուղիղ հեռարձակում կատարել Twitch-ում՝ FullHD թույլատրելիությամբ, ապա այս չիպը հենց նման դեպքերի համար է:

Արտադրողները պնդում են, որ նոր չիպերը կկարողանան արագացնել 3D կոնտենտի ռենդերինգը 35 տոկոսով, Adobe Premiere Pro-ի վիդեոմշակումը` 25 տոկոսով, իսկ վիդեոների սեղմումը HandBrake-ում՝ 20 տոկոսով, համեմատած Core i7–5960X պրոցեսորի հետ:

Broadwell-E-ի թանկարժեք մոդելներից է նաև Core i7–6900K՝ 8 միջուկով, 3,2 ԳՀց հաճախականությամբ (1089 դոլար), իսկ 617 դոլարով առաջարկվում է 8 միջուկային Core i7–6850K մոդելը` 3,6 ԳՀց հաճախականությամբ: Ներկայացված պրոցեսորներից ամենահասանելին վեց միջուկային, 3,4 ԳՀց հաճախականությամբ Core i7–6800K-ը` 434 դոլար արժողությամբ:

Աղբյուրը՝ The Verge