Շատերը կխոստովանեն, որ հեռախոսով տեքստ մուտքագրելիս բառն ավտոմատ փոխելու ֆունկցիան երբեմն ձաձրացնում է, նույնիսկ բարկացնում:
Google ստեղնաշարի նոր ֆունկցիան կլուծի այս խնդիրը: Այժմ, երբ նկատեք, որ «Google ստեղնաշարն» առաջարկում է որևէ անհամապատասխան բառ, կարող եք պարզապես սեղմել դրա վրա և «գցել» այն աղբարկղի մեջ:
Այս կերպ կարելի է մեկընդմիշտ ազատվել բառերից, որոնք Դուք ոչ մի դեպքում չեք ուզում տեսնել Ձեր ստեղնաշարում:
Թարմացված հավելվածը կարելի է ներբեռնել անվճար Google Play հավելվածների խանութից:
Աղբյուրը՝ Life Hacker