Աշխարհի ամենամեծ ՏՏ ընկերություններից մի քանիսը, այդ թվում Facebook և Twitter սոցցանցերը, համաձայնություն են տվել ԵՄ-ի նոր օրենքին, ըստ որի`
պարտավորվում են իրենց կայքում տեղ գտած, ատելություն (hate speech) պարունակող ցանկացած բովանդակություն ջնջել 24 ժամվա ընթացքում:
Նոր օրենքի նպատակն է կանխել ահաբեկչական առցանց քարոզները: Facebook-ը և Twitter-ը այս նոր համաձայնագիրը ստորագրած առաջին խոշոր ընկերություններն են և ձգտում են օրինակ ծառայել այլ կազմակերպությունների համար:
Աղբյուրը՝ The Next Web