Լավագույն մոբայլ խաղերը երեխաների համար

Կենդանի այբուբեն (iOS, Android և Windows Store)

Գինը` անվճար, կան վճարովի ֆունկցիաներ

Հայկական հավելված է, որն օգնում է նախադպրոցական տարիքի երեխաներին սովորել հայկական տառերը։ Գունազարդ, ինտերակտիվ նկարները և փազլ խաղերը հետաքրքիր են դարձնում տառերի ուսուցումը և օգնում հիշել յուրաքանչյուր սովորած նոր տառը, իսկ շարժուն և ուրախ կենդանիները դարձնում են խաղն զվարճալի: Հավելվածը պատրաստել է Mobit ընկերությունը։

 

 

Zoo Train (iOS, Android և Windows Store)

Գինը` $1.49` Android և Windows Store, $1.99` iOS տարբերակ

Zoo Train-ը հինգը մեկում խաղ է՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար: Այստեղ կան բազմաթիվ գունավոր և զվարճալի գունազարդումներ: Խաղի միջոցով երեխաները ոչ միայն կզվարճանան, այլև կսովորեն անգլերեն այբուբենը, կկազմեն բառեր, կիմանան մի շարք կենդանիների անունները, կճանաչեն նոտաները, կերգեն և այլն։

 

 

DoodleMath (iOS և Android)

Գինը` անվճար

Սա 7-11 տարեկանների համար նախատեսված հավելված է, որը կամրապնդի երեխայի գիտելիքները մաթեմատիկայից: Այն շատ պարզ է աշխատում, իսկ սկզբում հատուկ թեստի միջոցով որոշում է Ձեր երեխայի գիտելիքները, այնուհետև առաջադրում խնդիրներ: DoodleMaths ընկերությունը ունի նաև հավելվածներ՝ նախատեսված  4-6 և 12-ից բարձր տարիքի երեխաների համար։

 

 

The Wheels On The Bus (iOS և Android)

Գինը` անվճար, կան որոշ վճարովի ֆունկցիաներ

Այս հավելվածը ներառում է միանգամից 10 տարբեր խաղեր, որոնք ոչ միայն ունակ են ժամեր շարունակ զվարճացնել Ձեր երեխային, այլև զարգացնել նրա հիշողությունը, մտածողությունը և շարժողական համակարգը: Այս ամենի հետ մեկտեղ երեխաները կսովորեն նաև անգլերեն լեզուն: Հավելվածը պարունակում է երգեր, գունազարդման համար նախատեսված ալբոմներ, դաշնամուր` նոտաները յուրացնելու համար, մաթեմատիկական բազմազան խնդիրներ, անգլերեն բառապաշարը մեծացնելու համար տարբեր առաջադրանքներ, ինչպես նաև փազլներ և այլն։

 

 

Duolingo (iOS, Android և Windows Store)

Գինը` անվճար, կան որոշ վճարովի ֆունկցիաներ

Սա, թերևս, լեզուներ սովորելու ամենահայտնի առցանց հարթակներից մեկն է: Duolingo-ի միջոցով բոլոր տարիքի երեխաները, այդ թվում նաև մեծահասակները, կարող են սովորել 17 տարբեր լեզուներ` անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլն: Յուրաքանչյուր օգտատեր սկսում է իր ուսումն իր ունեցած գիտելիքների մակարդակից և ստիպված չի լինում ամեն ինչ սկսել սկզբից: Duolingo-ն զարգացնում է օտար լեզուներ հասկանալու, կարդալու, գրելու և խոսելու ունակությունները: Այն կառուցված է այնպես, որ դասընթացներն անցնելու հետ մեկտեղ օգտատերը նաև թարգմանում է որոշ վեբ կայքեր։