Խոսելով վիրտուալ իրականության սարքերի մասին՝ հարկ է նշել, որ դրանց համար հիմնականում օգտագործովում են ավտոնոմ սարքեր, ինչպիսիք են Oculus Rift-ը և Re Vive-ը: Կան նաև գլխակալներ, որոնք աշխատում են սմարթֆոննրով: Սակայն օգտատերերի մեծ մասը չունի բարձր արտադրողականության սարքեր, ինչը կարելի է կոմպենսացնել VR հավելվածների և խաղերի բարելավման միջոցով:
Այս դեպքում օգնության է հասնում FlashBack համակարգը, որն աշխատում է ոչ միայն սմարթֆոններով, այլև ցածր արտադրողականության համակարգիչներով:
FlashBack-ի տեխնոլոգիան հիշեցնում է YouTube-ի 360 աստիճան դիտանկյունով ցուցադրումը: FlashBack-ը նախօրոք ռենդեր կանի հնարավորինս շատ կադրեր՝ «mega-frames» անունով, ներառյալ տարածության բոլոր անկյունները և անհրաժեշտության դեպքում կարտացոլի բոլոր կադրերը:
Սակայն սա կասկածի տակ է դնում տեխնոլոգիայի օգտակարությունը, քանզի նախօրոք ռենդեր անելն ու հիշողության մեջ պահելը բավականին ժամանակատար է: Այստեղ օգնության է հասնում սեղմման հնարավորությունը, որը թույլ է տալիս փոքրացնել կադրի չափերը։
Դեռ հայտնի չէ, թե FlashBack-ը երբ կհայտնվի օգտատիրոջ ձեռքերում, սակայն հուսանք, որ դա կլինի մոտ ապագայում:
Աղբյուրը՝ Android Insider