Այժմ ռոբոտները կարող են նաև «բազմանալ»

Ամստերդամի ազատ համալսարանի մի խումբ գիտնականներ թողարկել են Robot Baby նախագիծը, որի շրջանակներում հնարավոր կլինի մեխանիկական բաղադրիչների միջոցով լաբորատոր պայմաններում «նոր կյանք» ստեղծել: Այս փորձարկման նպատակն է ստեղծել համակարգչային ալգորիթմեր, որոնց կիրառությամբ ռոբոտները կկարողանան վերարտադրվել:

 

Շարժական մասերից բաղկացած մեխանիզմները ինքնուրույն կընտրեն համապատասխան զույգ՝ ալգորիթմերի համապատասխանության հիման վրա: Եթե մեկ ռոբոտը «հավանի» մյուսին էվոյուցիայի տեսանկյունից, տեղի կունենա «գենոտիպի»` կոդերի ու կոնֆիգուրացիայի փոխանակում: Տվյալները Wi-Fi-ի միջոցով կուղարկվեն 3D պրինտերին՝ նոր նմուշ ստեղծելու համար:

Ինչպես հայտնում են գիտնականները, Robot Baby-ն առաջին քայլն է ռոբոտացված էկոհամակարգին ընդառաջ: Այսպես, ինքնամոդիֆիկացվող ռոբոտները կարող են հարմարվել իրավիճակին և շրջակա միջավայրին ինքնուրույն՝ չսպասելով մարդկանց միջամտությանը:

Աղբյուրը՝ TechCrunch