VKontakte սոցիալական ցանցում հայտնվել է VK Live մոբայլ հավելվածի փորձնական տարբերակը, որն աշխատում է Periscope-ի սկզբունքով: Հավելվածի փորձարկումը մեկնարկել է այս տարվա ապրիլի վերջից, իսկ հունիսի 3-ից սոցիալական ցանցը սկսել է հայտեր ընդունել բլոգերներից ([email protected] հասցեով)` VK Live-ի փորձնական տարբերակը ստանալու համար: Այս հավելվածի օգնությամբ օգտատերերը կկարողանան հեռարձակումներ անել ոչ միայն անձնական էջերից, այլև իրենց ղեկավարության տակ գտնվող էջերից:
Առաջին անգամ VKontakte-ն սկսել է հանրայնորեն փորձարկել ուղիղ հեռարձակումների տեխնոլոգիան 2015թ.-ի օգոստոսից: Բոլոր հեռարձակումները մինչ այժմ կազմակերպում էր սոցցանցի ադմինիստրացիան՝ թույլ չտալով կոմղնակի անձանց կամ ընկերություններին հեռարձակումներ կազմակերպել:
Եթե հունիսի 16-17-ի սեփական միջոցառմանը «Վկոնտակտեն» ներկայացնի VK Live-ը, ապա հնարավոր է՝ Ռուսաստանում Periscope-ը զիջի իր դիրքերը:
Աղբյուրը՝ TJournal