HTC Vive-ի պատվերներն ուղարկվում են 72 ժամվա ընթացքում

Արդեն 24 երկրներում վաճառվում է HTC Vive վիրտուալ իրականության գլխակալը, որը պատվիրելու դեպքում սարքն ուղարկվում է 2-3 աշխատանքային օրվա ընթացքում:

HTC Vive կարելի է գնել www.vive.com կայքից, ինչպես նաև Microsoft Stores-ի, GameStop-ի և Micro Center-ի տարբեր մանրածախ խանութներից: Այս տարվա հունիսից գլխակալը ցուցադրվել է Հյուսիսային Ամերիկայի 100 խանութներում:

HTC Vive-ն առաջարկվում է 799 դոլարով, իսկ Steam-ում այսօր ներկայացված է ավելի քան 200 խաղ և հավելված, որոնք համատեղելի են գլխակալի հետ:

Աղբյուրը՝ HTC