Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը շարունակում են իրականացնել ամառային դպրոցի ծրագիր՝ Java ծրագրավորման թեմայով` 15-17 տարեկանների համար: Դպրոցականները սովորելու են բազային ծրագրավորում Ջավայով, որը ամենատարածված և պահանջված լեզուներից մեկն է ամբողջ աշխարհում: Ջավան կարող է լինել ամենուր՝ խաղերից մինչև լուրջ բիզնես ծրագրային ապահովում իրականացող հավելվածներ:
Ամառային դպրոց-ծրագիրն անցկացվելու է հունիս 13-ից հուլիսի 11-ը: Ծրագրի ընթացքում մասնակիցները կսովորեն և կկարողանան կազմել Ջավա լեզվով ծրագրեր, պարզ խաղեր ու խնդիրներ: Նշված դասընթացն օգտակար կլինի Ջավայի հետագա և խորացված ուսումնասիրման համար: Ամառային դպրոցի վերջնական արդյունքները կներկայացվեն Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում՝ Power Point Presentation-ի միջոցով:
Դպրոցականների թիմային աշխատանքը խթանելու նպատակով ծրագրի ընթացքում, բացի բուն ծրագրավորման դասերից, կկազմակերպվեն ժամանցային ծրագրեր` ոլորտային սեմինարների և խաղերի տեսքով:
Ծրագիրը վճարովի է, առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ: