Facebook-ում նոր հնարավորություն է հայտնվել

Facebook սոցիալական ցանցի օգտատերերը նախկինում կարողանում էին մեկնաբանություններում միայն նկար տեղադրել, իսկ այժմ սոցիալական ցանցը թույլ է տալիս նաև վիդեո տեղադրել: Նորամուծությունը հասանելի է iOS և Android համակարգերի համար նախատեսված Facebook հավելվածում:

Հնարավորության նախատիպը ստեղծվել էր ընկերության 50-րդ հաքաթոնի շրջանակներում, հետո այն մի քանի ամսվա ընթացքում կատարելագործվեց և կյանքի կոչվեց:

Աղբյուրը՝ Facebook