Եթե ցանկանում եք պահպանել Facebook-ում Ձեր հեռախոսից սինխրոնացված նկարները, ապա ստիպված կլինեք ներբեռնել Facebook-ի Moments հավելվածը:
Facebook-ի այն օգտատերերը, ովքեր ունեն հեռախոսից սինքրոնացված նկարների ալբոմ, ստանում են նամակ սոցիալական ցանցից, որը նախազգուշացնում է ներբեռնել Moments app-ը:
Հավելվածը, որը թողարկվել է անցած տարի, թույլ է տալիս գաղտնի վերբեռնել լուսանկարները և կիսվել դրանցով ընկերների հետ, առանց տեղադրելու դրանք սոցցանցում: Նախքան Moments-ը, Facebook-ն իր հիմնական հավելվածում ավելացրել էր Photo Sync նմանատիպ հնարավորությունը դեռ 2012թ.-ին: Այն Ձեր նկարած նկարները ավտոմատ տեղադրում էր “Synced from phone” գաղտնի ալբոմում, որը տեսանելի էր միայն օգտատիրոջը: Այժմ դրան փոխարինելու է եկել Moments-ը:
Սակայն եթե չեք ցանկանում ներբեռնել Moments-ը, ապա ունեք այլընտրանք` կարող եք պարզապես ներբեռնել նկարները zip ֆայլով մինչ հուլիսի 7-ը:
Աղբյուրը՝ Tech Crunch