Lenovo Tech World 2016 կոնֆերանսի ժամանակ չինական հսկան ներկայացրել է մի շարք հետաքրքիր իննովացիոն ապրանքներ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է առանձնահատուկ ուշադրության:
Կոնֆերանսին ներկայացվել է խելացի մարզակոշիկների կոնցեպտը: Դրանք ունեն սովորական դիզայն, ամբողջովին կարմիր են: Ունակ են հաշվել քայլերը, հնարավոր է մրցել այլ օգտատերերի հետ, հետևել առողջությանը:
Ներկայացվել են նաև ծալվող պլանշետի և սմարթֆոնի առաջին նախատիպերը: Սակայն դեռ հայտնի չէ, թե երբ հասարակ սպառողները կկարողանան գնել դրանք:
Ընկերությունը մտածում է նաև խելացի տան զարգացման մասին: Նախագծվում է ստեղծել խելացի հայելի, դուռ և այլ պարագաներ: Օրինակ՝ Cooky սարքը հետևում է տան ջերմաստիճանին և կարողանում երաժշտություն նվագարկել: Դրա օգնությամբ նաև հնարավոր է պատասխանել վիդեո զանգերին:
Lenovo-ն ապագան տեսնում է «ամպային տեխնոլոգիաներում»։ Սարքերից ստացված բոլոր տվյալները նա պատրաստվում է պահպանել ամպային արխիվներում:
Աղբյուրը՝ Android Insider