Անցած շաբաթ տեղի է ունեցել արևային մարտկոցներով աշխատող ինքնաթիռի փորձարկումը, որը ստեծվել էր Luminati Aerospace ընկերության կողմից: Թռիչքը, որը ղեկավարում էր Ռոբերտ Լուցը (Robert Lutz), տևեց մոտավորապես 20 րոպե:
VO-Substrata անունը կրող այս ինքնաթիռի թևերի բացվածքը 13 մետր է, իսկ արևային մարտկոցները տեղադրված են հենց թևերի վրա: Չնայած այն բանին, որ VO-Substrata ինքնաթիռը փորձնական մոդել էր, Luminati Aerospace ընկերությունը ծրագրում է դրանք հանել մասսայական արտադրության: Ինքնաթիռները կարող են թռչել 18 կմ բարձրության վրա, և նրանց հիմնական դերը ավելի քան չորս միլիարդ մարդու գերարագ ինտերնետ կապով ապահովելն է:
Ընկերությունը կմեկնարկի այս ինքնաթիռների արտադրությունը այս տարվա վերջին: