Ստարտափերի համար նախատեսված Seedstars միջազգային մրցույթ. հայացք ներսից

Ինչպես ասել է ստարտափների փորձագետ Ռոբերտ Ռայսը, ձեռնարկատերն առանց ֆինանսավորման նման է առանց գործիք երաժշտի: Հետևաբար բոլոր ստարտափներն էլ փորձում են իրենց պրոդուկտը ներկայացնել ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաև գտնել ներդրումներ։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM ինֆորմացիոն տեխնոլոգիաների և լուծումների կենտրոնի հետ համատեղ 3-րդ անգամ կազմակերպում է Seedstars միջազգային մրցույթի տեղական փուլը, որին կարող են դիմել ցանկացած ոլորտում նորարարական լուծում ներկայացնող թիմեր։ Հայաստանում մրցույթի պահանջարկն ունի հետևյալ պատկերը.

1

Հայաստանյան տեղական փուլին դիմում-հայտ ներկայացրած ստարտափներն առաջարկում են տարբեր խնդիրների լուծումներ, և  բոլորն էլ վերաբերում են համաշխարհային խնդիրներին։ Ժյուրին ներկայացված պրոդուկտները դիտարկում է տարբեր տեսանկյուններից՝ պրոդուկտի նորարարությունը, կիրառելիությունը միջազգային շուկայում, հնարավոր պահանջարկը, իրականացնող թիմը և այլն։ Եթե դիտարկենք Seedstars World-ի փուլը, ապա պատկերը հետևյալն է. 2015-ին 54 երկրներից դիմում- հայտ էին ներկայացրել 4,460 թիմեր, որոնցից ընդամենը 620-ը հնարավորություն ունեցան տեղական ժյուրիներին ներկայացնելու իր պրոդուկտը և մրցելու Շվեցարիայում կայանալիք գլխավոր փուլում:

2

Ստարտափերը ինչպես և Հայաստանի դեպքում ներկայացնում են տարբեր ոլորտներին առնչվող լուծումներ, սակայն գերակշռում է B2C լուծումները։ 2015թ․ին դիմում-հայտ ներկայացրած լուծումների դասակարգումը ըստ ոլորտների հետևյալն էր.

3

Մրցույթի պարագայում անվանակարգերը շատ չեն, հաղթողը ստանում է 500,000 ԱՄՆ դոլար, շրջագայության ոլորտում լավագույն լուծում առաջարկող թիմը կրկին 500,000 ԱՄՆ դոլար: Կան նաև մի շարք այլ հատուկ անվանակարգեր, և ներդրողները լավ լուծում տեսնելիս առիթը բաց չեն թողնում և մրցույթից դուրս անում են իրենց առաջարկները։

2015թ․ին համաշխարհային փուլ անցել էր 620 թիմ, որոնք ընդհանուր կարողացան ներգրավել 37,249,928 ԱՄՆ դոլարի ներդրումներ։ Դիմում-հայտերի ընդունման ժամկետը դեռ չի ավարտվել, և թիմերը դեռևս կարող են դիմել՝ լրացնելով հայտը http://bit.ly/1sPOSc9 և մուտքագրելով ssw_yerevan_2016 կոդը։