Monohm Runcible կլոր էկրանով սմարթֆոնի ստեղծողները Indiegogo հարթակում հայտարարել են նախնական պատվերների ընդունման մասին: Արտադրությունը սկսելու համար անհրաժեշտ 250.000$-ից դեռևս հավաքվել է ընդամենը 59.000$-ը:
Բազային մոդելի գինը 400$ է, իսկ պրեմիում մոդելինը` 500$:
Նշենք, որ նախկինում սմարթֆոնն աշխատում էր Firefox օպերացիոն համակարգով, սակայն այժմ հեռախոսի ՕՀ-ն BuniOS-ն է` հիմնված Android Open Source Project-ի վրա: Հավանաբար, հենց ՕՀ-ի փոփոխությունն է դարձել սմարթֆոնի
արտադրության մեկնարկը հետաձգելու պատճառը:
Սարքն ունի 2.5 դյույմ անկյունագծով էկրան` 640 х 640 պիքսել թույլատրելիությամբ: Պրոցեսորը SoC Snapdragon 410-ն է, օպերատիվ հիշողությունը 1 ԳԲ է, իսկ ներքինը` 8 ԳԲ: Մոդելն ունի 7 ՄՊ թույլատրելիությամբ տեսախցիկ:
Ինչ վերաբերում է բազային և պրեմիում մոդիֆիկացիաներին, ապա բազայինի պատյանի ետին մասը պատրաստված է վերամշակված պլաստիկից, իսկ պրեմիումինը` հատուկ վերամշակում անցած բարձր որակի փայտից:
Հավելենք, որ Runcible սմարթֆոնի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա տեխնիկական հնարավորությունները հնարավոր է փոփոխել և հզորացնել: