Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 16)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Special Enquiry Detail

Գինը` 2.99$ – անվճար

Այս դետեկտիվ ժանրի խաղում Դուք պետք է օգնեք քննիչներ Տուրինոյին և Լամոնտին բացայտել քաղաքում տեղի ունեցող սպանությունների հեղինակին:

 

Tabata! HD: 4 Minute Workout Challenge

Գինը` 1.99$ – անվճար

Օգտագործեք այս հավելվածը ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ մարզվելու համար: Հավելվածում կան մի շարք շատ օգտակար խորհուրդներ, թե որ վարժանքները մարմնի որ մկաններն են մարզում: Կարող եք ընտրել Ձեր նախընտրած տևողությունը և սկսել մարզումը:

 

10

Գինը` 1.99$ – անվճար

Սա փազլ է, որտեղ պետք է կարողանաք ճիշտ լուծել թվերից կազմված գլուխկոտրուկը, որպեսզի անցնեք հաջորդ մակարդակ:

 

Princess Fairy Tale Coloring Wonderland for Kids and Family

Գինը` 2.99$ – անվճար

Այս մանկական խաղում Դուք ճամփորդում եք փոքրիկ արքայադստեր հետ, որը փորձում է գունազարդել այս կախարդական աշխարհը տարբեր գույներով: