Facebook Messenger-ով հնարավոր է ֆուտբոլ խաղալ

Facebook-ը Եվրոպայի ֆուտբոլի առաջնության կապակցությամբ անակնկալ է պատրաստել բոլոր ֆուտբոլասերների համար։

Սա առաջին անգամը չէ, երբ Facebook Messenger-ով հնարավոր է խաղ խաղալ, հիշո՞ւմ եք բասկետբոլի և շախմատի մասին:

Facebook Messenger football 2

 

 

Որպեսզի կարողանաք ֆուտբոլ խաղալ Facebook Messenger-ով, ապա պետք է ընկերներից մեկին ուղարկեք ֆուտբոլի գնդակի տեսքով էմոջի, այնուհետև, երբ նամակը տեղ հասնի, պետք է սեղմեք դրա վրա, և խաղը կսկսվի (ինչպես ցուցադրված է տեսահոլովակում):

Խաղի կանոնները շատ պարզ են` պետք է պարզապես գնդակը պահել օդում հնարավորինս երկար։

https://www.youtube.com/watch?v=ZhnFjr3oIE4&feature=youtu.be

Աղբյուրը` Phandroid