Ֆիլիպինների անկախության օրվա առթիվ, որը նշվում է ամեն տարի հունիսի 12-ին, Fecեbook սոցիալական ցանցը ստեղծել էր հատուկ բաններ, որը հնարավոր էր տարածել սոցիալական ցանցում` այդ օրը ընկերների հետ տոնելու համար: Սակայն ընկերության դիզայներական բաժնում, հավանաբար, ինչ-որ բան այնպես չի եղել, քանի որ այդ բանների միջոցով Ֆիլիպինների բնակիչները կարծել են, թե իրենց երկրում պատերազմ է ընթանում:
Ինչպես հաղորդում է The Philippine Star պարբերականը, Facebook-ի կողմից պատրաստված բաններում Ֆիլիպինների դրոշի գույները պատկերված են եղել հակառակ, ինչը, ըստ այդ երկրի օրենսդրության, արվում է միայն այն ժամանակ, երբ երկրում հայտարարվում է պատերազմական դրություն: Խաղաղ ժամանակ Ֆիլիպինների դրոշի կարմիրը գտնվում է ներքևում, իսկ կապույտը` վերևում։
Facebook-ը նկատել է իր սխալը և ներողություն խնդրել այդ երկրի բնակիչներից։