OnePlus 3-ը կրկնակի անգամ դանդաղ է աշխատում Samsung Galaxy S7-ից

Երբ վերջերս թողարկվեց 6 ԳԲ օպերատիվ հիշողությամբ OnePlus 3 սմարթֆոնը, որը արժեքը 400 դոլար է, բոլորը կարծեցին, թե այն կգերազանցի ներկայիս առաջատար սմարթֆոններին աշխատանքի արագությամբ և տեխնիկական հնարավորություններով, սակայն YouTube-ի օգտատերերից մեկը փորձել է համեմատել այն ներկայիս առաջատար սմարթֆոններից մեկի` Samsung Galaxy S7-ի հետ, որը աշխատում է Exynos 8890 պրոցեսորի հիման վրա (OnePlus-ը համալրված է Snapdragon 820-ով): Պարզվել է, որ OnePlus-ն իր աշխատանքի արագությամբ զիջում է Galaxy S7-ին:

Համեմատության ժամանակ երկու սմարթֆոնների ժամանակացույցերը միացված են եղել, և դրանց վրա կատարվել են միևնույն գործողությունները: Թեստը բաղկացած է եղել երեք մասից:

Առաջին մասում Galaxy S7-ը գերազանցել է մրցակցին 10 վայրկյանով, իսկ երկրորդ մասում` ավելի քան 33 վայրկյանով: Թեստի վերջին երրորդ մասում OnePlus-ը պարտություն է կրել` զիջելով Samsung-ի առաջատար սմարթֆոնին ավելի քան 42 վայրկյանով:

Աղբյուրը` Phonearena