Հունիսի 18-ից 19-ը Երևանում կկայանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սիրված, ավելի քան 2000 մեդիա և ՏՏ ոլորտի մասնագետների մի հարկի տակ միավորող, երիտասարդական (չ)կոնֆերանս «Բարքեմփ Երևան 2016»-ը:
Արդեն 8-րդ տարին անընդմեջ անցկացվող յուրահատուկ՝ ոչ պաշտոնական ձևաչափով կոնֆերանսի մասնակիցներն այս տարի կրկին հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել, ելույթներ ունենալ, կիսվել սեփական փորձով: Այս տարի ևս «Բարքեմփ Երևան 2016»-ի ընթացքում բացի ելույթներից սպասվում են վարպետության դասընթացներ և աշխատաշուկա՝ ՏՏ ոլորտի մասնագետների համար:
(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես կգան 4 միջազգային հյուրեր՝ Yandex Taxi նախագծի մարքետինգի տնօրեն՝ Դանիլ Շուլեյկոն, SMM մասնագետ՝ Անդրեյ Ֆռոլչենկովը, Jumpstart մեդիա ընկերության գործադիր տնօրեն՝ Էրիկ Բարեթը, Ինտերնետի և մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն՝ Իոհաննա Բրոնովսկին:
Արդեն 3 տարի շարունակ ԲարՔեմփ Երևան 2016-ի գլխավոր գործընկերն է Ucom ընկերությունը: Հովանավորներն են՝ Workfront Armenia, SFL LLC, BetConstruct, PicsArt, Synergy, Insider, Simply Technologies ընկերությունները: (Չ)կոնֆերանսի աջակիցներն են նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, TMS Burger-ը: Ինֆորմացիոն գործընկերներն են Մեդիամաքս գործակալությունը, IP Marketing ընկերությունը և Startup Armenia-ն:
(Չ)կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել ԲարՔեմփ Երևանի կայքում: