Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 17)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Garfield’s Escape

Գինը` 0.99$ – անվճար

Գարֆիլդ ծույլ կատուն վերադարձել է: Խնամեք նրան, հետևեք, որ միշտ լինի մաքուր և կուշտ, սակայն զգուշացեք, քանի որ նա շատ չարաճճի է:

 

Ghost Lens Pro+Clone Photo Video Editor

Գինը` 1.99$ – անվճար

Տարօրինակ հավելված է, սակայն այն կարող է ձեզ հետաքրքրել: Երբևէ մտածել եք, թե ինչ տեսք ունի Ձեր հոգին: Այս հավելվածը կօգնի պարզել դա: Կարող եք նաև ստեղծել խորհրդավոր տեսահոլովակներ և լուսանկարներ, որտեղ կենդանի մարդկանց կողքին կերևան նրանց հոգիները:

 

Where is that? – Geography Quiz

Գինը` 4.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է նրանց համար, ովքեր հետաքրքրվում են աշխարհագրությամբ և ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները: Այստեղ կան հարցեր աշխարհի բոլոր երկրների, քաղաքների և մայրցամաքների մասին, փորձեք ճիշտ պատասխանել դրանց և հավաքել միավորներ:

 

Reminders Widget

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածի օգնությամբ էլ չեք մոռանա, թե ինչ էիք ծրագրել անել: Գրեք անելիքները, կատարման ժամկետները և վերջ: Հավելվածն աշխատում է հիշեցումների համար նախատեսված բոլոր iOS-հավելվածների հետ:

 

TextGrabber

Գինը` 4.99$ – անվճար

ABBYY-ի ընկերության այս հավելվածը թույլ է տալիս սկանավորել ցանկացած տեքստ, QR կոդ և պահպանել տվյալները սմարթֆոնում: Դուք կարող եք նաև թարգմանել տեքստերը ավելի քան 90 լեզվով, ինչպես նաև կիսվել նյութերով տարբեր սոցիալական ցանցերում և այլ հավելվածներում: