Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 21)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Chemio 

Գինը` 1.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է քիմիան ուսումնասիրողների համար, այն օգնում է տարբեր հաշվարկներ ու որոնում կատարել: Հավելվածն ուսուցողական բնույթ ունի ու կարող է փոխարինել քիմիայի դասագրքերին: Այն նախատեսված է iPad-ի համար:

JAM: Jets Aliens Missiles

Գինը` 0.99$ – անվճար

Շութեր-խաղ, որն առանձնանում է ձեռքով նկարված 3D գրաֆիկայով: Խաղի հերոսը պետք է Երկիր մոլորակը փրկի այդտեղ ներխուժած այլմոլորակայիններից:

DrawOnMp

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածի օգնությամբ կկարողանաք նկարել քարտեզի վրա` ավելի հասկանալի բացատրելու համար, թե որտեղ եք գտնվում: Այնուհետև կարող եք ցանկացած եղանակով կիսվել ընկերների հետ, պահպանել նշումներով քարտեզը և այլն:

 

 

Brain Wave Headache Relief

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է ուղեղի ալիքները ռելաքսացիայի ենթարկելու ու գլխացավն անցկացնելու համար: Այն յուրաքանչյուր ականջին ուղարկում է ցածր հաճախականությամբ տարբեր ձայներ, որոնք ազդում են կոնկրետ ալիքների վրա:

SkyLab Photo Editor

Գինը` 2.99$ – անվճար

 

SkyLab հավելվածը կարող է ցանկացած լուսանկարում ավելացնել երկնքի գեղեցիկ տեսարան, ամպեր, ծառեր, թռչուններ և այլն: Շուտով հավելվածում կավելացվեն նաև այլ օբյեկտներ: