Yandex Taxi-ն` հայկական շուկայում առկա մրցակիցների մասին

TAXI in Ljubljana, Slovenia
11960139_1119482914732937_8599261402117019163_n
Դանիիլ Շուլեյկո

Yandex Taxi-ի մարքեթինքի գծով տնօրեն Դանիլ Շուլեյկոն վերջերս կայացած Բարքեմփին հայտարարեց, որ հուլիսի 1-ից ծառայությունը կգործի Հայաստանում, ընդ որում` առաջին երկու կիլոմետրի համար սահմանվելու է 100 դրամ մինիմալ վճար, իսկ առաջին տարվա ընթացքում վարորդներից չի գանձվելու միջնորդավճար:

Նույն միջոցառմանը ելույթ ունեցավ նաև հայկական ggTaxi-ն, որին արդեն անդրադարձել ենք:  ggTaxi ծառայության համահիմնադիրը նշեց, որ Yandex Taxi ծառայությունը չեն համարում իրենց մրցակից, այլ նպատակ ունեն մրցել միջազգային ավելի խոշոր խաղացողների, օրինակ` Uber-ի հետ:

Տեղի ունեցած բուռն ելույթներից հետո Yandex Taxi-ն կարծես թե փոխել է մարտավարությունը: ittrend.am-ի հետ զրույցում Դանիլ Շուլեյկոն ասաց, որ ընկերությունը չի առանձնացնում կոնկրետ մրցակիցների հայկական շուկայում: «Մեր մրցակիցը Երևանում տաքսի պատվիրելու դասական միջոցներն են, այսինքն` հեռախոսով կանչելն ու տեղում մեքենա կանգնեցնելը»,-ասաց նա:

Շուլեյկոյի խոսքով` Yandex Taxi-ն հայկական շուկայում մտադիր է հաջողության հասնել լավագույն քարտեզների ու նավիգացիայի, որակի մակարդակի ու ընկերության սեփական տեխնոլոգիաների շնորհիվ:

Թե ինչ են Yandex Taxi-ի` շուկա մուտք գործելու մասին մտածում նմանատիպ մոտեցմամբ ծառայություն մատուցող MobiTaxi-ն ու Taxoline-ը, կարդացեք այստեղ: