Հայկական Qube ընկերությունը թողարկել է Pixomatic ֆոտոխմբագրող հավելվածը, որը 4 ամսվա դրությամբ ունի արդեն 130 հազար հազարից ավել օգտատեր: Այս ընթացքում 80-ից ավել երկրում այն եղել է համար 1 վճարովի հավելվածը ($3.99), իսկ Photo&Video կատեգորիայում եղել է Top Paid ավելի քան 100 երկրում։
Qube-ի տեխնիկական ղեկավար Սասուն Համբարձումյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ թիմն այժմ ընդայնվել է մինչև 12 հոգի և ակտիվ աշխատում է հավելվածի նոր տարբերակի վրա, որը նկարներ խմբագրելը կդարձնի ավելի զվարճալի:
Իսկ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նախատեսվում է թողարկել հավելվածի Android տարբերակը: «Դեռևս վերջնական չենք որոշել, բայց Android-տարբերակը կլինի կա´մ վճարովի, կա´մ էլ freemium, այսինքն բուն հավելվածն անվճար, բայց որոշ ֆունկցիաներ
վճարովի»,-ասաց Սասուն Համբարձումյանը:
Pixomatic-ն աշխատում է 13 լեզուներով, այդ թվում նաև հայերեն: Պահանջում է օգտագործել iOS 8.0 և բարձր ՕՀ: Համատեղելի է iPhone, iPad and iPod touch սարքերի հետ: