Անվճար կամ զեղչված iOS-հավելվածներ (հունիսի 27)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Division Flashcard Match Games for Kids

Գինը` 2.99$ – անվճար

Այս հավելվածը նախատեսված է երեխաների համար և կօգնի նրանց տարբեր խաղերի միջոցով մաթեմատիկա սովորել: Հավելվածի մշակմանը մասնակցել են ուսուցիչներ ու ծնողներ: Division Flashcard-ն ունի երեխաներին մոտիվացնող խրախուսման համակարգ ու գրավիչ գրաֆիկա:

 

Runtastic Road Bike PRO

Գինը` 4.99$ – անվճար

Հավելվածը կօգնի հեծանվորդներին հետևել իրենց երթուղուն, օգտվել քարտեզից ու կիսվել ձեռքբերումներով: Այն նաև հաշվում է այրած կալորիաների քանակը, չափում անցած ճանապարհը, արագությունը և այլն:

 

 

Facie

Գինը` 3.99$ – անվճար

Սա սելֆիներ նկարող ծրագիր է, որը պարունակում է նկարը խմբագրելու բազմաթիվ գործիքներ: Այն թույլ է տալիս նաև աշխատել նախապես արված լուսանկարների վրա:

 

Brain Wave Zen Meditation

Գինը` 0.99$ – անվճար

Այս հավելվածն օգնում է նվազեցնել սթրեսն` ունկնդրելով ցածր հաճախականությամբ ալիքների: Brain Wave-ն ունի առավոտյան, կեսօրվա ու երեկոյան ծրագրեր:

 

 

Gravitations – Player Made Missions

Գինը` 2.99$ – անվճար

Սա խաղ է` նախատեսված ֆիզիկայի ու փազլների սիրահարների համար: Խաղում պետք է կառավարել տիեզերանավի ընթացքը` խուսափելով արգելքներից ու հաշվի առնելով գրավիտացիոն ուժի ազդեցությունը:

 

Zenge

Գինը` 0.99$ – անվճար

Սա փազլ-խաղ է, որը պատմում է Էոն ճամփորդի մասին, ով խճճվել է ժամանակների ու աշխարհների խաչմերուկներում: